HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին

ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։ Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ)  և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):

ՀՀ ՊՆ  հավաքական թիմը  20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter