HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուգանսկում հակված են Պոպասնայա քաղաքը չվերականգնելուն. մինչև պատերազմն այնտեղ ապրում էր 19 հազար մարդ

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները գուցե  չվերականգնեն Պոպասնայա քաղաքը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Հնարավոր է, որ մենք Պոպասնայան չվերականգնենք, որովհետև մեծ հաշվով իմաստ չկա։ Քաղաքն իրոք գրեթե ամբողջությամբ ավերված է։ Բայց ևս մեկ անգամ կրկնվեմ, վերջնական որոշում ընդունված չէ»,- ասել է Պասեչնիկը։

Հիմա պետք է հասկանալ, թե Պոպասնայայի քանի բնակիչ է մնացել առանց կացարանի, որպեսզի նրանք վերաբնակեցվեն։ Պասեչնիկը հավելել է, որ կանգուն մնացած տները պետք է ջեռուցվեն, քանի որ քաղաքի բնակիչների մի մասը, չնայած ավերածություններին, չի ցանկանում հեռանալ։

Պոպասնայան քաղաք էր Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկի շրջանում։ Ուկրաինայի վիճակագրության պետական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ այնտեղ բնակվում էր 19 199 մարդ։

Ուկրաինական զորքերը Պոպասնայան թողել էին մայիսի 8-ին։ Այդ պահին քաղաքը ռմբակոծվում էր ավելի քան երկու ամիս։ Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ այնտեղ «ամեն ինչ հիմնահատակ ավերվել էր»։

Մայիսի 12-ին Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել էր, որ «ԼԺՀ ժողովրդական ոստիկանությունը մեզ նվեր է արել՝ ազատագրելով Պոպասնայա բնակավայրը»։ Ընդ որում, նա հավելել էր, որ Պոպասնայայում վնասվել է շինությունների 96 %-ը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter