Հյուսիսարևելյան զորամասերից մեկում տեղի է ունեցել զինվորական երդման արարողություն
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի զորամասերից մեկում տեղի է ունեցել զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
«Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել