HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները։ Այդ մասին նշվում է ԱՄՆ նախագահի թվիթերյան միկրոբլոգում։ 

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար՝ նրանց հայտերին պետք է աջակցեն Դաշինքի բոլոր 30 անդամները։ Ինչպես նշում է РИА Новости-ն, ներկայում հայտերը դեռևս չեն վավերականացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Թուրքիան և Հունգարիան։ 

Հուլիսի սկզբին Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկա Հաավիստոն և Ան Լինդեն ստորագրել էին ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունները։ Այդ պահից այդ երկրներն իրավունք էին ստանում մասնակցելու Դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չէին կարող քվեարկել։

Ի սկզբանե Թուրքիան դեմ էր հանդես գալիս նրանց անդամակցությանը՝ բարձրացնելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հարցը։ Ըստ թուրքական կողմի՝ այս երկրներն աջակցում էին քրդական այս կուսակցությանը, որին Անկարան անվանում է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն Ստոկհոլմն ու Հելսինկին համաձայնության էին եկել Թուրքիայի հետ՝ ստորագրելով համապատասխան հուշագիր։

Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդունել էին նոր ռազմավարական հայեցակարգը, որտեղ Ռուսաստանն անվանվում էր «ամենանշանակալի և ուղիղ սպառնալիք»։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Դաշինքը նախատեսում է «էականորեն ուժեղացնել բոլոր դաշնակիցների զսպման և պաշտպանության ուժերը, բարձրացնել իր դիմադրությունը ռուսական ագրեսիայի նկատմամբ և աջակցել իր գործընկերներին ռուսական միջամտությանը հակազդելու գործում»։

Լուսանկարը՝ Pete Marovich/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter