HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոն. Ուկրաինայում զոհվել կամ վիրավորվել է մինչև 80 000 ռուսաստանցի զինվորական

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել կամ վիրավորվել է 70-80 հազար ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլը՝ ընդգծելով, որ խոսքը մարտի դաշտում ինչպես զոհվածների, այնպես էլ վիրավորների մասին է։

«Այս թիվը կարող է մի փոքր ավելի ցածր կամ բարձր լինել, բայց ես կարծում եմ, որ սա որոշակիորեն համապատասխանում է իրականությանը»,- նշել է նա։

Ընդ որում, Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ չնայած այդ «նշանակալի կորուստներին», Ռուսաստանը չի հասել իր նպատակներից որևէ մեկին, որոնց մասին փետրվարի վերջին Ուկրաինա ներխուժման ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Նրա գլխավոր նպատակը եղել է ողջ երկրի գրավումը, Կիևում իշխանության փոփոխությունը և Ուկրաինան որպես անկախ, ինքնավար և ժողովրդավարական պետության ոչնչացումը։ Դրանից որևէ մեկը տեղի չի ունեցել»,- ընդգծել է Քոլը։ Նա խոստովանել է, որ ուկրաինական կողմը ևս կրել է մարդկային ուժի նշանակալի կորուստներ, սակայն որևէ թիվ չի հրապարակել։

Մոսկվան և Կիևը չեն բացահայտում պատերազմում զոհերի թիվը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ այդ մասին հայտարարել է մարտի 25-ին։ Այդ ժամանակ նշվում էր 1351 զոհի և 3825 վիրավորի մասին։ ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հունիսի սկզբին հայտարարել էր, որ Ռուսաստանը փաստացի սկսել է մարդուժի կորուստներ չունենալ՝ փոխելով Ուկրաինայում մարտական գործողությունների վարման մոտեցումը։

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն անվանել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում կոնվենցիոնալ զենքի կիրառմամբ ամենաինտենսիվ հակամարտությունը»։ Ներկայում նա առավելությունը տեսնում է ուկրաինացիների կողմը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մարտական ոգու և կռվելու պատրաստակամության պլանում գերազանցում են ռուսաստանցիներին։ 

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter