HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայող Էրիկ Ղարսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն

Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter