HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից Հայաստան հոսող գումարների ռեկորդը հունիսին թարմացել է

2022 թվականի հունիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 598 մլն դոլար, որից միայն 452 մլն դոլարը Ռուսաստանից է։ Այդպիսով, այս տարի Ռուսաստանից Հայաստան ուղարկված գումարների մայիսյան ռեկորդը հունիսին թարմացել է։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ առնվազն 2004 թվականից սկած (այդ տարվանից է հրապարակվում տրանսֆերտների վիճակագրությունը), ամսական կտրվածքով ո'չ Ռուսաստանից, ո'չ էլ մյուս երկրներից այդ ծավալի գումար Հայաստան չի փոխանցվել ֆիզիկական անձանց կողմից։

2021 թվականի հունիսի համեմատ այս տարվա հունիսին արտերկրից Հայաստան նշված տրանսֆերտներն աճել են մոտ 398 մլն դոլարով կամ շուրջ երեք անգամ։ Միայն Ռուսաստանից ներհոսքն ավելացել է 367 մլն դոլարով կամ հինգ անգամ։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Ռուսաստանից ուղարկվող գումարների աճը մեծապես պայմանավորված է ոչ թե արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների գործոնով, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում (2022 հունվար-հունիս) ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն արտասահմանից Հայաստան կազմել են 1 մլրդ 870 մլն դոլար, որը  նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է շուրջ երկու անգամ։ 

Միևնույն ժամանակ, Հայաաստանից արտասահման է փոխանցվել 891 մլն դոլար (աճը՝ 58%):  

Տրանսֆերտների զուտ ներհոսքը` ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, կազմել է 979 մլն դոլար (աճը՝ 2.5 անգամ)։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter