HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Դալլաքյանին պաշտոն են տալու

Բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու:

ՀՀԿ-ի «ՀԺ» աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել եւ առաջիկայում դառնալու է ագրարային համալսարանի ռեկտոր: Բանն այն է, որ եկող ամիս սույն բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է: 

Մեկնաբանություններ (1)

DAVID
ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ; ՇԱՏ ԵՄ ՀԱՐԳՈՒՄ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ;ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ՆՐԱ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ; Եզակիներից է, որ ընդունում եմ, չնայած նրա ՀՀԿ մտնելը չհագեցի;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter