HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նոր Սամվել Ֆարմանյան Հ1-ում

«ՉԻ» տեղեկություններով՝ Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստանալուց հետո կփակի իր «հաշիվները» Հանրային հեռուստաընկերության հետ: Այս պահին մեծ անհամբերությամբ էր սպասում Հանրայինի կոլեկտիվը: Սակայն շրջանառվող լուրերն այն մասին, որ Սամվել Ֆարմանյանինց հետո Հ1-ի աշխատանքները կոորդինացնելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, փչացրել է հայլուրականների՝ Ֆարմանյանից ազատվելու կապակցությամբ ունեցած բարձր տրամադրությունը:

Թերթը նշում է, որ սա ամենեւին էլ չի նշանակում, թե Վիգեն Սարգսյանին նախագահականից հանելու եւ բերելու են Հ1: Պարզապես այս հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական ծրագրերի «շեֆությունը» հանձնվելու է Վիգեն Սարգսյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter