
Խաչատուր Քոքոբելյան. Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ հոր առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։ Գրառումը՝ ստորև։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել: Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ: Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:
Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրը՝ Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26-ին անհետացել էր, գտնվել է օգոստոսի 2-ին։
Մեկնաբանել