HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն սպասում է Մոսկվայից լուրերի

Օրաթերթի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թեեւ Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարեւորագույն հարցի լուծման մասին որեւէ որոշում դեռ չի կայացվել: Համաձայան թերթի տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, ու վերջապես հստակություն մտնի հարցի մեջ՝ ԲՀԿ-ն համաձայնում է մաս կազմել իշխող կոալիցիային, թե ոչ: «Ժողովուրդը» հավելում է, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրեթե բոլոր անդամներն ընդհատակ են անցել: Նրանց հրահանգված է լռել մինչեւ այս շաբաթվա վերջ: 

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik (NeNe)
Pastoren BHK-i glxavory es KEXTOTNA... Isk mardik BHK-in ein uzum havatal... Eh.. xexj joxovurd...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter