HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

Հայաստանը դիմել է վրացական կողմին Վերին Լարսի անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցության բացման խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։

Վերին Լարսը ռուս-վրացական ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։ Հենց այդ անցակետով է Հայաստանն իր բեռները փոխադրում դեպի Ռուսաստան և հակառակը։

Ինչպես նշում է գործակալությունը, ծանրաբեռնվածության պատճառով Վերին Լարսում տարանցիկ բեռների բացթողումը ձգձգվում է մի քանի շաբաթ։ «Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը խնդրելով դիտարկել ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային-անցագրային կետին այլընտրանք, որը կփոխադրի Հայաստանի տարանցիկ բեռները՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև սննդամթերքի և արագ փչացող ապրանքների մասով»,- հայտնել են գործակալությունում։ 

Գործակալությունը նաև հիշեցրել է, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով և «ավանդաբար օգտագործում է Վրաստանի նավահանգիստները՝ միջազգային առևտուր իրականացնելու համար»։ Ըստ վրացական գործակալության՝ այդ երկիրը պարտավորություններ ունի Դեպի ծով ելք չունցող պետությունների տարանցիկ առևտրի մասին միջազգային կոնվենցիայի առաջ։

ՀՀ իշխանություններն արդեն մի քանի ամիս է խոսում են լաստանավային հաղորդակցության մասին, որը վրացական Փոթի նավահանգիստը կապելու է Ազովի ծովում գտնվող ռուսական Կովկաս նավահանգստի հետ։

Երկու օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ լաստանավը կսկսի գործել մի քանի օրից։ Ընդ որում, նա նշել էր, որ ծովային հաղորդկացության ձգձգումը կապված է Ուկրաինայում պատերազմի հետ։

Լուսանկարը՝ CC BY-SA 3.0 / Nc tech3 / POTI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter