HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեպտեմբերին 25-ին մի շարք համայնքներում կլինեն ՏԻՄ ընտրություններ

Սեպտեմբերի 25-ին հանրապետության ութ մարզերում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Ընտրություններ լինելու են Արագածոտնի մարզի Թալին (26695 ընտրող), Ալագյազ (2672 ընտրող), Ծաղկահովիտ (7000ընտրող) համայքներում, Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում (10851ընտրող), Լոռու մարզի Գյուլագարակ (6212 ընտրող), Ալավերդի (30519 ընտրող), Լոռի Բերդ (4001 ընտրող), Տաշիր (18299 ընտրող), Կոտայքի Չարենցավան  (26832 ընտրող), Ակունք (6831 ընտրող), Բյուրեղավան (8255ընտրող), Զրվեժ (7966 ընտրող), Շիրակի մարզի Անի (15889  ընտրող), Սյունիքի մարզի Սիսիան (23037 ընտրող), Քաջարան (6112 ընտրող), Վայոց ձորի Արենի (8132 ընտրող), Եղեգիս (4626 ընտրող), Տավուշի մարզի Բերդ (22454) համայնքներում:

Մեծամասնական ընտրակարգով ընտրություն անցկացվելու է Ալագյազ համայնքում, որտեղ սպասվում են համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրություններ, իսկ մյուս համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են լինելու:

Համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման ժամկետն է օգոստոսի 11-ից օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների առաջադրումն օգոստոսի 21-ից  օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter