HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիական ընդդիմությունը վրդովված է Ասադի հետ հաշտվելու Թուրքիայի կոչից

Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդները խորապես վրդովված են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի կոչից` հաշտվելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո, հնչել են բողոքի ցույցերի կոչեր։

Դժգոհությունը սրվել է նաև սիրիական այն քաղաքներում, որոնք գտնվում են թուրքական զորքերի վերահսկողության տակ, այդ թվում Աֆրինում և Էլ Բաբում։ Իդլիբի նահանգում, որը գտնվում է հիմնականում իսլամիստների և ջիհադիստների վերահսկողության տակ, կոչեր են հնչել Թուրքիայի հետ սահմանին բողոքի ցույցեր կազմակերպելու վերաբերյալ։ Բողոքի առանձին ցույցեր տեղի էին ունեցել դեռևս գիշերը։ Էլ Բաբում ցուցարարներն այրել են թուրքական դրոշը և վանկարկել «ո՛չ հաշտեցմանը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը ստիպված կլինի ինչ-որ մի պահ հաշտվել, հակառակ դեպքում, ըստ Չավուշօղլուի, ամուր խաղաղություն չի լինի։ AFP գործակալությունը նշում է, որ այդ հայտարարությունը վկայում է Անկարայի քաղաքականության փոփոխության մասին։ 

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո Թուրքիան սկսեց աջակցել և ֆինսավորել սիրիական ընդդիմությանը, այդ թվում ռազմական առումով։ Դեռ միայն այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաշար Ասադի վարչակարգին անվանում էր «մարդասպան»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter