
ԱԻՆ-ը՝ ՀՀԿ գրասենյակի հրդեհի մասին. այրվել են 500 քմ տանիքը եւ տնտեսական իրեր
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Մելիք-Ադամյան 2 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության աստիճանը գնահատելուց հետո հրդեհի վայր է ուղևորվել ևս 7 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` 19.02-ին:
Ամբողջությամբ այրվել են տանիքը` մոտ 500 քմ մակերեսով և այնտեղ կուտակված տնտեսական իրեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել