HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կան 5 զոհ և տուժածներ (լրացվող)

04:30 Կա 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։ Հայտնում է ԱԻՆ-ը։

00։57 Անհետ կորածների թիվը 17 է։ Հայտնի է նաև 3-րդ զոհի ինքնությունը՝ 1960թ․ ծնված Ջեմմա Նազարյան։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Անահիտ Խալաթյան

15․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

16․ Արամ Հարությունյան

17․ Դավիթ Մխիթարյան 

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

00։25-ի դրությամբ՝ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

23։25 ԱԻՆ-ը անհետ կորածների ցուցակը կրճատեց՝ 25-ից դարձնելով 19։ 6 քաղաքացիներ գտնվել են, նրանք ողջ են։ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․

15․ Անահիտ Խալաթյան

16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

17․ Արմեն Թորոսյան

18․ Անահիտ Երվանդի

19․ Արամ Հարությունյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

22։45 ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 22։15-ի դրությամբ 3 զոհերից երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․

15․ Անահիտ Խալաթյան

16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

17․ Աննա Տատինյան 

18․ Սվետլանա Տատինյան

19․ Անդրանիկ Գալոյան

20․ Արմեն Թորոսյան

21․ Անահիտ Երվանդի

22․ Արամ Հարությունյան

23․ Մարատ Շահբազյան 

24․ Կարեն Շահբազյան 

25․ Օֆելյա Մկրտումյան 

«Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

22։35 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ 

Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի հաղորդմամբ՝ աղջիկն ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն։

22։30 Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

21:30 Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Զոհերի թիվը 2-ն է։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: 

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

20։10 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փլատակների տակից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

19:25 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի:  Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա աղջնակին ու նրա մորը:

18։40 Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի։ Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

18։30 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: 

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

17։10 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16:30-ի դրությամբ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:

Կա 1 զոհ:

17։05 «Էրեբունի» ԲԿ-ն հայտնում է, որ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած: Նրանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում: 12 տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ-մասնագետների խորհրդատվություն: Հիվանդները հոսպիտալացվել են տարբեր բաժանմուքններում, ընդհանուր առմամբ բոլորի վիճակը գնահատվում է բավարար, որոշների վիճակը՝ միջին ծանրության է:

16։30 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10 անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել: Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել: Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

16։10 ԱԻՆ-ը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։ Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

15։58 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

15։45 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:

14։55 «Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած»,- հայտնում է ԱԻՆ-ը։ 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը «Հետքին» հայտնեց, որ նկատի ունենալով, որ դեպքի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում՝ քննիչները դեռևս հնարավորություն չեն ունեցել դեպքի վայրի զննություն կատարելու:

14։50 Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ Շտապօգնություն ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Շտապօգնություն ծառայություն ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

14։39 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։

14։30 Առևտրի կենտրոնի աշխատողներից մեկը «Հետքին» հայտնեց, որ հրավառությունների համար նախատեսված նյութերի պահեստն է պայթել, իսկ տուժածները տեղափոխվել են «Երևան» Բժշկական Կենտրոն։

Տեսանյութը՝ Վարդան Համբարձումյանի

14։23 Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter