Տանը գտել են 46-ամյա Սեդրակ Սաֆարյանի դին
Մայիսի 22-ին՝ ժամը 14.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի 2 շենքի 87-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Սեդրակ Սաֆարյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել