HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 զոհ և 18 անհետ կորած. պայթյուն «Սուրմալու»-ում (թարմացվող)

02:45

Օգոստոսի 16-ին, ժամը 02։43-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ մարմին։ Այս պահի դրությամբ ունենք 11 զոհ (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված հինգ քաղաքացու դի)։ Անհետ կորածների թիվը 18 է։

00։55

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս երկու մարմին:

Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 10-ն են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

00։20 

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ իրեն փոխանցել է, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։ Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18:

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

23։25

«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

22։26

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

22։15

Օգոստոսի 15-ին՝ ժամը 22։14-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և մեկ անձը չպարզված քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ Անհետ կորածների թիվը 23 է։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 153 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ԱԹՍ մասնագիտացված, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 7 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ և 2 ավտոկռունկ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

  1. Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

20:41

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փլատակների տակից ձայն է լսվել:

«Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»։

ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 15-ին` ժամը 19։00-ի դրությամբ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և մեկ անձը չպարզված քաղաքացու դի)։

Անհետ կորածների թիվը հասնում է 22-ի: Անհետ կորած է համարվում Իրանի ևս մեկ քաղաքացի՝ Մեհրի Թահերին: Նրանց շարքում կան Իրանի 6 քաղաքացի և Ռուսաստանի 1 քաղաքացի:

18։44

ԱԻՆ-ի տվյալներով անհետ կորածների ցուցակում ընդգրկվել է Իրանի ևս մեկ քաղաքացի՝ Մոնիրե Նադերի։

18։19

ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն՝ անհետ կորածների ցանկում կա Իրանի 4 քաղաքացի։ 

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

16․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 

17․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

18․ Վանյան Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրաս Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիումա Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

17։10

ԱԻՆ-ը հայտնում է, որ անհետ կորած է համարվում նաև Լյուբա Գլեբովան (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)։ Այսպիսով նրանց թիվը հասավ 17-ի։

16։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 152 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), 15 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 9 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 5 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ և 4 ավտոկռունկ։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

15։50

ԱԻՆ-ը կրկին թարմացրել է անհետ կորածների ցանկը։ Այժմ անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․

15։15

Անհետ կորածների ցանկում ԱԻՆ-ն ավելացրել է ևս մեկ քաղաքացու՝ Մելինե Տալոյանի անունը։ Այս պահին անհետ կորած 19 քաղաքացի կա։

13։50

ԱԻՆ-ը անհետ կորածների ցանկը թարմացրել է․

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Վանիկ Կարապետյան

16․ Նարինե Կարապետյան

17․ Վալոդ Կարապետյան

18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

13։04

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը  61 է:

12։56

ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։

12։25 

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։

Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:

11։08 

ԱԻ նախարարության հաղորդմամբ՝ այս պահին անհետ կորած է համարվում 15 անձ։ Զոհված 6 անձանցից 2-ի ինքնությունը ևս պարզվել է։ Նրանք են Վարդան Քոչարյանը և Անահիտ Խալաթյանը։

10:02

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:

Տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս գրվել:

***

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են վեց տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարար ծառայող։

ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, չորս դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է  մոտ 150 կամավոր։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան 

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան 

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Մեկնաբանություններ (1)

Կարպիս
Իմ կարծիքով պայթեցում է տեղի ունեցել, ոդպեսզի հանրության ուշադրությունը, գոնե մի քանի օրով շեղեն Բերձորի եւ Աղաւնոյի հանձման գործարքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter