
Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
News about a massive explosion in #Yerevan, Armenia is shocking. Our condolences to the families & friends of the victims of the tragedy. We wish swift & speedy recovery to all those injured & stand in solidarity with our Armenian friends in this difficult time! @MFAofArmenia
— MFA of Georgia (@MFAgovge) August 14, 2022
«Երևանում հզոր պայթյունի մասին լուրը սարսափելի է։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու ընկերներին։ Մենք մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին և համերաշխ ենք մեր հայ ընկերների հետ այս դժվարին պահին»,- նշվում է Վրաստանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։
Արդեն 24 ժամ է անցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից, որը, վերջին տվյալներով, դարձել է 6 մարդու մահվան պատճառ։ 18 քաղաքացի շարունակում է մնալ անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նշում է, որ մինչ այս պահը կրակը մարել դեռևս չի հաջողվել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։
Լուսանկարը՝ georgiatoday.ge-ից
Մեկնաբանել