HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սուրմալու»-ի պայթյունի 16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է

«Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 16 զոհված քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ 13 զոհերի թվում են նաև հղի կինն ու իր մակահասակ երեխան: Անհետ կորած քաղաքացիների թիվը 10 է, որից մեկը՝ ՌԴ, մյուսը՝ ԻԻՀ քաղաքացի:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 100 փրկարար, ինչպես նաև ներկայացուցիչներ Կարմիր խաչից ու կամավորներ ՈՄԱ-ից:

Կոստանյանը հաստատեց շրջանառվող տեղեկությունը, որ առաջիկայում սգո օր է հայտարարվելու, նրա խոսքով՝ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի:

Ավելի վաղ էլ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյաննն ասել էր, որ քանի դեռ կա հավանականություն, որ փլատակներից կարող են ողջ քաղաքացու հայտնաբերել, փրկարարները միանգամից ծանր տեխնիկա չեն օգտագործում: Հնարավորինս մաքրում են տարածքը, իսկ ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ փրկարարները դիտարկում են անում տվյալ տարածքում, որից հետո նոր տեխնիկա է օգտագործվում:

Հիշեցնենք, որ oգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Պարզվել էր, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Մինչ այս պահը փրկարարները որոնողական, ինչպես նաև հրդեշիջման աշխատանքներ են իրականացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter