HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։

«Մշակվել և կիրառվել են պայմանական հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման հնարքներ: Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտը լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը: 

Զորավարժությունը միտված էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդմանը, վաշտի ներդաշնակման հմտությունների կատարելագործմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter