Հայաստանում այսօր և վաղը սգո օր է հայտարարված
Ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհված քաղաքացիների՝ այսօր՝ օգոստոսի 17-ին և վաղը՝ օգոստոսի 18-ին, Հայաստանում սգո օր է հայտարարված։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ 2 քաղաքացի էլ մինչև այժմ համարվում է անհետ կորած։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել