HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը մեկնում է Ուկրաինա. նա կհանդիպի Զելենսկուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, մեկօրյա այցով կմեկնի Ուկրաինայի Լվով քաղաք, որտեղ կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ եռակողմ հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործարքի իրականացումն ու Ուկրաինայում առկա իրավիճակը։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ կքննարկվեն դիվանագիտական միջոցներով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր քայլերը։ 

«Ուկրաինայի նախագահի հետ երկկողմ հանդիպման շրջանակներում բազմակողմանիորեն կդիտարկվի Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական բնույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանն ու Գուտերիշը Ուկրաինա են մեկնում նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով։ Գուտերիշը հաջորդ օրը կայցելի նաև Օդեսա։

«Հաջորդ օրը նա կայցելի Օդեսայի նավահանգիստ՝ Ս7 ծովով պարենի արտահանման համաձայնագրի շրջանակներում երեք նավահանգիստներից մեկը: Նյու Յորք վերադարձից առաջ գլխավոր քարտուղարը կգտնվի Ստամբուլում, որտեղ կայցելի Համատեղ համակարգման կենտրոն»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ը ևս նշում է, որ եռակողմ հանդիպման հիմնական թեման լինելու է պարենի արտահանման համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև կքննարկվեն Զապորոժյեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ելենովկայի մեկուսարանի ռմբակոծման հարցը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter