HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օդեսայի մարզի հրթիռակոծման հետևանքով 3 մարդ է վիրավորվել

Օդեսայի մարզի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտարարել է Օդեսայի մարզային վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։

«Այսօր գիշերը թշնամին հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզին։ Երկու հրթիռի հարվածի հետևանքով ավերվել է հանգստյան բազա և մի քանի մասնավոր տուն։ Այնտեղ հրդեհներ են սկսվել»,- նշել է Բրատչուկը։ Վիրավորված երեք բնակիչներին ցուցաբերվել է բուժօգնություն։ Ներկայում փրկարարական գործողությունները շարունակվում են։

Գիշերը պայթյուններ են եղել նաև Նիկոլաևում։ «Հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտներին, վնասվել են բնակելի տներ»,- հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։

Հարվածի հետևանքով մասամբ ավերվել է նաև Պյոտր Մոգիլայի անվան Սևծովյան ազգային համալսարանը։

«Բառացի մի քանի օր առաջ ես տեսանյութ էի հրապարակել և ցույց տվել, որ որևէ ռազմաբազա այնտեղ չկա։ Որ այնտեղ աշխատում են համալսարանի սովորական մասնագետներ։ Ընդունում են դիմորդների փաստաթղթերը, ստորագրում աշխատանքային թղթերը, տալիս ավարտական դիպլոմները։ Այսօր գիշերն այնտեղ են թռել ռուսական երկու հրթիռներ»,- հայտարարել է Սենկևիչը։

Հրթիռակոծման պահին համալսարանում եղել է մեկ պահակ, նա չի տուժել։ 

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն էլ հայտնել է որոշ շրջանների ռմբակոծման մասին։ «Նիկոպոլի շրջանի ուղղությամբ երեք անգամ հարձակվել են գիշերը։ Նիկոպոլի ուղղությամբ թշնամին փողային հրետանուց ութ կրակ է արձակել։ Քաղաքում ավերվել է 6 մասնավոր տուն, ավտոմեքենա և գազատար։ Մարդիկ անվնաս են»,- պատմել է իշխանությունների ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով՝ Չերվոնոգրիգորովսկի համայնքում «Գրադ» կայանքից մոտ 40 արկ է արձակվել։ Այնտեղ վնասվել են էլեկրափոխանցման գծերը և տեղական ձեռնարկություններից մեկը։ 

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter