
Ճանապարհային քարտեզ այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության և նոր Հանրապետության հիմնադրման
Խորհրդարանական վերջին «ընտրությունները» ևս մեկ անգամ ապացուցեցին, որ վարչախումբը, կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չի թողել հասարակությանը` դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն և նոր համակարգի ձևավորում:
Անհետաձգելի շրջադարձն այլընտրանքային միջոցներով իրականացնելու անհրաժեշտութհունը վաղուց հասունացել է:
Ստորև ներկայացվածը` այլընտրանքային ընտրությունների միջոցով Հայաստանում նոր Հանրապետության ձևավորման ճանապարհային քարտեզն է:
Ճանապարհային քարտեզի նպատակն է` հասնել Հայաստանում ԼԵԳԻՏԻՄ և ԱՆՑՆՑՈՒՆ իշխանափոխության:
Գործընթացի հաջողության, դրա լեգիտիմության և անցնցունության առանցքն է լինելու` հասարակական պայմանագրերի կնքումը, մի կողմից, քաղաքացիների և, մյուս կողմից, հանրային բաց քննարկումների արդյունքում ձևավորվելիք նոր Հանրապետության ծրագրի կրողները հանդիսացող, նույն խմորումների ընթացքում ձևավորված ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր Խորհրդարանի միջև:
Ամբողջ գործընթացը պայմանականորեն բաղկացած է լինելու երկու փուլերից: Առաջինը` լեգիտիմության չհավակնող նախախորհրդարանի կազմավորման ու գործունեության փուլն է, որի առաքելությունն է` մասնագիտական և հանրային բաց մասնակցության ձևաչափով մշակել և հաստատել ապագա Հայաստանի պատկերացումը: Երկրորդ փուլում պետք է կազմավորվի ներկայացուցչության ավելի բարձր աստիճանով ներկայացող Հիմնադիր Խորհրդարանը, որը քաղաքացիների հետ պայմանագրերի ստորագրությամբ ձեռք է բերելու ամբողջական լեգիտիմություն և իրականացնելու է անցնցուն իշխանափոխություն:
Նոր և ներկա հանրապետությունները կամրջվելու են անխուսափելի, բայց և սահմանագծված անցումային փուլով:
Սույն նախաձեռնության համար սկզբունքային նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը: Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է և, որպես այդպիսին, բոլոր հայերի, ներառյալ արտերկրաբնակ հայության, իրավունքն ու պարտականությունն է ներգրավվել Հայրենիքի ներկայի ու ապագայի կերտման գործի մեջ:
Պետական ներկայացուցչական և գործադիր մարմիններում պաշտոնավարության պայմանը, այս առումով, հայրենաբնակությունն է:
I փուլ՝ նախախորհրդարանի ստեղծում
1. |
Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի և Ընտրական հանձնաժողովի ձևավորում 1. Նախաձեռնող խմբի (ՆԽ) ձևավորում: 2. Աջակիցների համախմբման սկիզբ: 3. Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) կազմավորում /ԸՀ-ի անդամները չեն կարող Նախախորհրդարանի անդամության թեկնածու առաջադրվել/: |
2. |
Ընտրական հանձնաժողովի գործունեություն 1. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների չափանիշների մշակում և հրապարակում` հաշվի առնելով ողջ գործընթացի համահայկական ընդգրկումը: 2. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների ինքնաառաջադրում և (կամ) առաջադրում: 3. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների ընտրազատում՝ ըստ ԸՀ-ի հաստատած չափանիշների: 4. Ռեյտինգային քվեարկություն (գրանցում, քվեարկություն, արդյունքների ամփոփում և հայտարարում): Առաջին 33 տեղերը զբաղեցնողները դառնում են Նախախորհրդարանի անդամ: |
3. |
Նախախորհրդարանի աշխատանք 1. Նախախորհրդարանի գումարում: ՆԽ-ի և ԸՀ-ի լուծարում: Հանձնաժողովների ստեղծում: 2. Նոր Հանրապետության հիմնադրման ոլորտային հայեցակարգերի, ինչպես նաև դրանց հիման վրա ռազմավարական հայեցակարգի նախագծերի մշակում, բաց քննարկում և հաստատում: 3. Նախախորհրդարանի անդամներից, փորձագետներից և խորհրդականներից կազմավորվում է «Այլընտրանքային իշխանության ձևավորման ինտելեկտուալ ճակատ»: 4. Նախախորհրդարանի ընդլայնված նիստում նոր Հանրապետության ստեղծման Մանիֆեստի (կից` ռազմավարական հայեցակարգով) և և քաղաքացու հետ կնքվող նոր Հանրապետության ստեղծման պայմանագրի տեքստի մշակում և ընդունում, նոր ընտրվելիք Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) ընտրություն: |
II փուլ` նոր Հանրապետության Հիմնադիր խորհրդարանի ստեղծում
1. |
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի գործունեություն 1. 1-ին փուլի կանոններով Հիմնադիր խորհրդարանի անդամների թեկնածուների ինքնաառաջադրում և (կամ) առաջադրում և ընտրազատում: 2. 1-ին փուլի կանոններով անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ 65 անդամից բաղկացած Հիմնադիր խորհրդարանի ընտրություն: |
2. |
Հիմնադիր խորհրդարանի գործունեություն 1. Հիմնադիր Խորհրդարանի գումարում, Նախախորհրդարանի լուծարում: 2. Հիմնադիր Խորհրդարանի կողմից հնից դեպի նոր Հանրապետության անցումային փուլի ռազմավարության մշակում և ընդունում: 3. Հիմնադիր Խորհրդարանի կողմից հետանցումային փուլի նոր Հանրապետության թռիչքային զարգացման ռազմավարության և նոր Սահմանադրության նախագծերի մշակում: |
3. |
Հիմնադիր խորհրդարանի և ընտրական շտաբների ցանցի աշխատանք 1. Հիմնադիր խորհրդարանի կողմից ընտրական շտաբերի ցանցի ստեղծում: 2. Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ: 3. Պայմանագրերի կնքման գործընթացը դադարեցվում է ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու կամ մինչ այդ իշխանափոխություն տեղի ունենալու դեպքերում: Երկու դեպքերում էլ Հիմնադիր Խորհրդարանը որոշում է կայացնում Ժամանակավոր կառավարություն կազմելու մասին: 4. Ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու դեպքում, այդ փաստի ուժով բացարձակ լեգիտիմություն ձեռք բերած նոր իշխանությունը կազմում է Ժամանակավոր կառավարութուն և վարչախմբի հետ իշխանափոխության նպատակով սկսում է բանակցություններ: 5. Իշխանափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը հնարավորինս սեղմ ողջամիտ ժամկետում կազմակերպում է նոր ընտրություններ: |
Գարեգին Չուգասզյան
ՀՀ քաղաքացի
Մեկնաբանել