HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

Օգոստոսի 18-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։ 

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter