HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էստոնիան կողմ է ԼՂ խնդրի միայն բանակցային կարգավորմանը

 

Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում:

 

Կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն:

 

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշեց, որ պաշտոնական Տալլիննը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով և համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter