HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ Թվիննինգ ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ քննարկվել ու նախանշվել են որոշ ուղղություններ

«Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի շրջանակում օգոստոսի 16-18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ծրագրի բաղադրիչների պատասխանատու աշխատակիցների և Թվիննինգի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են նաև Հանձնաժողովի միջազգային գործընկերներից ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Փորձագետ Հոլգեր-Մայքլ Արնդտի հետ նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն գործողություններ՝ զարգացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները՝ միտված Հայաստանում հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Հանդիպումների ընթացքում կատարվել է կրթական շրջանակի, բարեվարքության պատասխանատուների կարիքների գնահատման նախնական ճշգրտում, քննարկվել է Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության և առնվազն տարեկան մեկ պլանի մշակման, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար առաջարկվող սեմինարների անցկացման հնարվորությունները։

«Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 13-ին, իսկ պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 4-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter