
Զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք
Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք: Մեզ հետ զրույցում Մասիսի համանքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանն ասաց, որ այս պահին քաղաքացուն վնասազերծելու ուղղությամբ իրավապահները գործողություններ են կատարում: Համայքապետարանի շենքում գտնվող պահակն ու մաքրուհին անվնաս դուրս են եկել համայնքապետարանի շենքից: Քաղաքացին, ըստ համայնքի ղեկավարի տեղակալի, որևէ պահանջ չի ներկայացրել, գտնվում է ոչ սթափ վիճակում:
Նշենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը Ֆեսբուքի իր էջում հայտնել է, որ տեղեկանալով համայքապետարանում կատարվող իրադարձությունների մասին՝ վերադարձել է արձակուրդից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել