HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երրորդ հայցադիմումը՝ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հայցադիմում վարչական դատարան՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկեելու պահանջով: Երեք հայցադիմումներով էլ պահանջը նույնն է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար Ի. Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում այն անձանց նկատմամբ, ովքեր առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք են անցկացրել:  Երևանի քաղաքապետը հենց այս կարգը խախտելու համար է ցանկանում Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել:

Նշենք, որ պատասխանատվության միջոցը տուգանք է, որը նշանակվում է հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` 100-300 հազար դրամի չափով:

Իշխան Սաղաթելյանի դեմ առաջին հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է հուլիսի 15-ին և ընդունվել է վարույթ: Երկրորդ հայցադիմումը մուտքագրվել է օգոստոսի 16-ին, իսկ երրորդը՝ օգոստոսի 18-ին: Նման գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը համակարգում էր Իշխան Սաղաթելյանը և վերջինիս մասնակցությամբ շարունակական հանրահավաքներ են կազմակերպվել Երևան քաղաքում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter