HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ Ծարավ Աղբյուր փողոցից. բազմաբնակարան շենքի կառուցապատողը ծառ է հատել

Ծարավ Աղբյուր-Ռուբինյանց խաչմերուկում բազմաբնակարան շենքի կառուցապատողները լուսադեմին՝ 5:50-ի սահմաններում, հատել են շինհրապարակից դուրս՝ մայթեզրին գտնվող ծառը: Փաստն արձանագրել է Ծարավ Աղբյուր փողոցի կառուցապատման հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը և անմիջապես ահազանգել ոստիկանություն: Կառուցապատողները չեն հասցրել հատել երկրորդ ծառը, երբ ժամանել է Պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանը և այլևս թույլ չի տվել շարունակել հատման աշխատանքները:

Տեսանութում հստակ երևում է, որ հատված ծառը մայթեզրից վերամբարձ կռունկով տեղափոխվում է շինհրապարակ: 

Ծարավ Աղբյուր 134/4 հասցեում կառուցապատում իրականացնում է «Մաստեր շին» ՍՊԸ-ն, որն էլ տարածքի սեփականատերն է՝ համաձայն Կադաստրի կոմիտեի: Կառուցապատման ցուցանակից պարզվում է, որ կառուցապատման ժամկետը 2020 թվականի մարտին մեկնարկել է, պետք է ավարտված լիներ այս տարվա մարտին, սակայն այն դեռ չի ավարտվել: 

Թե՛ ցուցանակի վրա նշած, թե՛ սեփականատիրոջ հեռախոսահամարներն այսօր չպատասխանեցին մեր զանգերին, որ վերջինից պարզաբանում ստանայինք լուսադեմին կատարվածի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter