HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրանց գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 10:50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:07-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից,  գյուղի 7 բնակիչ և 1 տրակտոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter