HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել է Գյումրու փոխհամայնքապետի հետ

Աննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ՝ քննարկելու փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ գրանցված արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Ինչպես ներկայացրել է Դավիթ Առուշանյանը, արդեն մաքրվել են Արագած, Շահումյան փողոցների և Հաղաթանակի պողոտայի մայթերը, Լաչինի միջանցք կոչվող տարածքը, ապամոնտաժվել են տաղավարներին կից կառույցները, իսկ առեւտրականներին իրենց գործունեությունը շարունակելու համար առաջարկվել են այլ տարածքներ:

«Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և այստեղ մեկնարկած գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։ ՍԱՏՄ-ն այս միջոցառումների դրական ելքի ամենաշահագրգիռ կողմերից է»,- շեշտել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալին հանձնվելով շնորհակալագիր՝ կատարված աշխատանքում ներդրած ջանքերի համար:

Շնորհակալագիր է հանձնվել նաև ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter