HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաղաղության մարտիկ» մրցույթը շարունակվում է

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի երկրորդ՝ «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: 

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մրցույթի մասնակիցներն իրականացրել են պայմանական մարտադաշտից վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպման գործողություններ: 

Առավել հաջող հանդես է եկել և մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը: Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմի զինծառայողները զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը:

Օգոստոսի 22-ին մրցույթի մասնակիցներն ուժերն են չափելու «Ռազմիկ» մրցաձևի երրորդ՝ «Դիպուկահար» մրցափուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter