«Սուրմալու»-ում անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է․ ԱԻՆ խոսնակ
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել