HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՌՀ-ն տուգանել է «Ֆրի Նյուզ» ու «Երկիր մեդիա» Հ/Ը-ներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Երկիր մեդիա» և «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերություններին: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի հրապարակած որոշումից:

Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթների շրջանակում արձանագրել է այդ Հ/Ը-ներում գովազդի հեռարձակման սահմանափակման խախտման փաստեր։ Ինչից հետո հարուցել է վարչական վարույթներ: Հանձնաժողովը հայտնաբերել է այն փաստը, որ տարբեր օրերին «Ֆրի նյուզի» եթերում լրատվական թողարկումից անմիջապես հետո «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումները ընդհատվել են գովազդով: «Գովազդի մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնային լրատվական հաղորդագրությունների ժամանակ։

Հանձնաժողովը ծանուցել է հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները, սակայն Հ/Ը-ը որևէ պարզաբանում չի ներկայացրել։ Ինչից հետո հանձնաժողովը որոշել է տուգանել հեռարձակողին: Հիշեցնենք, որ «Ֆրի նյուզ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը:

Հանձնաժողովը վարույթ է հարուցել նաև «ՀՈՒՍԱԲԵՐ» ընկերության՝ «Երկիր մեդիա» Հ/Ը-ի նկատմամբ, սակայն այս դեպքում հեռարձակողը պարզաբանել է, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի հետևանքով չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter