HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան

Սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակ ստացողների, կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։ Որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստում։

Նախագծով առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել`

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 000 դրամ (18 000 դրամի փոխարեն),

2) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20 000 դրամ (18 000 դրամի փոխարեն),

3) նվազագույն կենսաթոշակի չափը` 30 500 դրամ (28 600 դրամի փոխարեն),

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45 000 դրամ (43000 դրամի փոխարեն),

բ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35 000 դրամ (33000 դրամի փոխարեն),

գ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32 000 դրամ (30 000 դրամի փոխարեն),

5)  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32 000 դրամ (30 000 դրամի փոխարեն)։

Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  30 500 դրամ (28 600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37 000 դրամի փոխարեն)։

«Հայտարարել էինք, որ 2023 թ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով կենսաթոշակների բարձացում էինք նախատեսել 2 որոշմամբ։ Մի անգամ կենսաթոշակը պետք է բարձրացվեր 2023 թ․ հունվարի 1-ից, 2-րդ անգամ՝ 2023 թ․ հուլիսի 1-ից։ Կառավարության նախորդ նիստում էլ ասացի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներ ունենք, և պետական եկամուտները հարկային եկամուտների մասով, ըստ էության, գերակատարել ենք ավելի քան 70 մլրդ դրամով։ Որոշեցինք, որ բարձրացումը, որը պիտի իրականացնեինք 2023 հունվարի 1-ից, իրականացնենք 2022 թ․ սեպտեմբերի 1-ից»,- նիստի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ բազային կենսաթոշակն ավելանում է շուրջ 17 %-ով, իսկ կենսաթոշակի միջին բարձրացումը շուրջ 7 %-ով։

Մեկնաբանություններ (2)

Հարություն
Ասացեք խնդրեմ,20,21,22քաղաքից բացակայելու պատճառով չեմ ստացել թոշակս,հիմա Երևանումեմ,ներկայացելեմ,բայց ասումեն անցած տարիներինը չի փոխանցվում։Կարողեք ուղղարկել որոշման ծանությունը?Շնորհակալություն
Էլզա Թամրազայան
Վարչապետը հայտարարեց,որ այն թոշակառուները ,որոնք պակաս են ստացել ավելացված թոշակը կստանան հոկտեմբեր ամսվա մեջ ,բայց ավելացում չեղավ ;խնդրում եմ պատասխանել;Ինչու՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter