HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 24-ի առավոտյան, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ բանակցություններ կընթանան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդանավակայանում Տոկաևին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։

«Այցի ընթացքում նախատեսված են նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններ Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Սպասվում է, որ երկրների ղեկավարները կդիտարկեն երկկողմ համագործակցության բազմաբնույթ հարցերի լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում։

Ադրբեջանի նախագահական պալատում մեկնարկել է Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահների պատվիրակությունների ներկայացման արարողությունը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter