HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ուկրաինային նոր աննախադեպ ռազմական օգնության մասին կհայտարարի

ԱՄՆ-ն կհայտարարի գրեթե 3 միլիարդ դոլար ծավալով Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին։ Այդ մասին Deutsche Welle գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը։ Սա պատերազմի ողջ 6 ամսվա ընթացքում կլինի ամերիկյան ռազմական օգնության խոշորագույն փաթեթը Կիևին։

Այն նվիրված է Ուկրաինայի անկախության օրվան, որը նշվում է օգոստոսի 24-ին։ Փաթեթը կհատկացվի Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նախաձեռնության (USAI) միջոցներից, որը հատկացրել է Կոնգրեսը։ USAI-ն թույլ է տալիս Բայդենի վարչակազմին զենք գնել ռազմական արդյունաբերության մարմիններից, այլ ոչ թե դրանք հատկացնել ամերիկյան սպառազինության ռեզերվներից։

Հատկացվելիք միջոցները կուղղվեն դրոնների և այլ սպառազինության մատակարարման պայմանագրերի ֆինանսավորման վրա, որոնց շնորհիվ Կիևը կկարողանա ամրապնդել պաշտպանությունը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Դրան զուգահեռ ամերիկյան ղեկավարությունը հույս ունի մեծացնել երկրի սահմաններից դուրս ուկրաինացի զինվորականների վարժանքների և վերապատրաստումների ծավալներն ու ջանքերը։ Սպառազինության նախորդ մատակարարումներն իրականացվում էին Ուկրաինայի ռազմական անհետաձգելի կարիքների բավարարման համար։

Reuters գործակալությունը հաշվարկել է, որ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ծավալները հասել են 10,6 միլիարդ դոլարի։ Վերջին անգամ ԱՄՆ-ն Կիևին ռազմական օգնության մասին հայտարարել էր օգոստոսի 19-ին։ Այդ ժամանակ խոսքը գնում էր 775 միլիոն դոլարի մասին։

Ինչպես հայտնել է Պենտագոնը, այդ փաթեթը ներառում է նաև համազարկային կրակի ամերիկյան HIMARS ռեակտիվ համակարգի լրացուցիչ արկեր, 16 105 միլիմետրանոց հաուբիցներ, որոնք ավելի վաղ Ուկրաինա էր մատակարարել Մեծ Բրիտանիան, ScanEagle տեսակի 15 հետախուզական դրոններ, 40 հատ MaxxPro Mine Resistant Ambush Protected տեսակի զրահափոխադրիչներ, HARM տեսակի լրացուցիչ մեծ արագության հակառադիոտեղորոշման հրթիռներ, TOW տեսակի 1500 հակատանկային հրթիռային համալիրներ, շուրջ 1000 Javelin տեսակի շարժական հակատանկային հրթիռային համալիրներ։

Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter