
Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին․ Վահան Քերոբյան
Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողների կրած վնասը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա Կառավարությունն այստեղ անելիք չունի։ Կարծում ենք, որ Հայաստանի բիզնեսներն ու ընկերությունները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց շրջանառու միջոցները, անշարժ գույքը, և չակնկալեն, որ իրենց բացթողումը Կառավարությունը պետք է վերացնի»,- ասաց Քերոբյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել