HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շոյգուն ընդունել է, որ Ուկրաինայում հարձակման տեմպերը դանդաղել են

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի հարձակման տեմպերը դանդաղել են։ Meduza-ի փոխանցմամբ՝ Շոյգուն նշել է, որ դա գիտակցված որոշում է, որը բացատրվում է «խաղաղ բնակչության շրջանում զոհերի խուսափման ձգտմամբ»։

Շոյգուի խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները «հատուկ գործողության» շրջանակներում «խստորեն հետևում են մարդասիրական իրավունքի նորմերին` բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնելով հակառակորդի ռազմական օբյեկտներին»։

«Արվում է ամեն ինչ, որպեսզի խուսափվի խաղաղ բնակչության շրջանում զոհերից։ Բնականաբար, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց մենք դրան գիտակցաբար ենք գնում»,- ասել է Շոյգուն։

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» ընթանում է պլանի համաձայն և դրա բոլոր խնդիրները կիրագործվեն։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունները թելադրված են եղել Կիևի կողմից Դոնբասի և Ռուսաստանի բնակիչներին «իրական սպառնալիքով»։

Շոյգուն նախկինում ևս ռուսական բանակի հաջողությունների դանդաղումը պայմանավորել էր նմանատիպ ձևակերպումներով։ Մայիսին նա հայտարարել էր, որ զորքերի առաջխաղացման տեմպերը «գիտակցաբար դանդաղեցվում են», որպեսզի խաղաղ բնակչությանը հնարավորություն տրվի տարհանվել հումանիտար միջանցնքներով և խուսափել զոհերից։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 խաղաղ բնակիչ։

Լուսանկարը՝ РИА Новости / Пресс-служба Минобороны РФ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter