HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի քաղաքացին «Մեղրի» անցակետով փորձել է ապօրինի հատել Հայաստանի սահմանը. ԱԱԾ

Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք

Օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում, նույն պահին Հ.Զ-ն բռնվել է և սահմանված կարգի համաձայն՝ փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։

Հ.Զ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter