HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին պահպանել է 92-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է հունիս ամսվա դասակարգման 92-րդ հորիզոնականը։ Նկատենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր ընտրանին հանդիպումներ չի անցկացրել։ 

Համաշխարհային ցուցակում, պայմանավորված խաղերի գրեթե բացակայությամբ, փոփոխությունները շատ քիչ են։ Ցուցակը շարունակում է գլխավորել Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Դանիան։  

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մեր մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է, Շոտլանդիան՝ 45-րդը, իսկ Իռլանդիան՝ 47-րդը։ Բոլորն էլ պահպանել են իրենց դիրքերը։

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, Ռուսաստանը 35-րդն է, Ուզբեկստանը՝ 77-րդը, Վրաստանը՝ 82-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ 

Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 22-րդն է, Թուրքիան 42-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 82-րդը, իսկ Ադրբեջանը՝ 128-րդը։ Միայն Իրանն է 1 տեղ առաջադիմել, մյուսները պահպանել են իրենց հորիզոնականները:  

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի հոկտեմբերի 6-ին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter