Դատապարտյալ Լեւոն Գեւորգյանը հանկարծամահ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, 1961 թ. ծնված Լևոն Գևորգյանը մայիսի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել:
Լևոն Գևորգյանը դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասով (գողություն):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել