Անցկացվել են հրամանատարական հավաքներ․ ՊՆ
Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել