ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի աշխատանքները մայիսի 23-ին ամփոփվեցին մամուլի ասուլիսով:
Վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը:
Հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը: Որոշվել է Բյուրոյի և Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ:
Կանոնակարգի համաձայն՝ Վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել