HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Dell-ը հեռանում է ռուսական շուկայից

Տեխնիկայի արտադրության ամերիկյան Dell ընկերությունն օգոստոսի 31-ից փակում է իր բիզնեսը Ռուսաստանում։ Այդ մասին հայտնում է RTVI-ը՝ հղում անելով ընկերության իր աղբյուրին։ 

«Օգոստոսի 30-ը վերջին օրն է։ Աշխատակազմում հիմա 250 աշխատակից կա»,- հայտարարել է հեռուստաընկերության զրուցակիցը։

Աղբյուրի տվյալներով՝ ընկերության ռուսաստանցի աշխատակիցներին, որոնք աշխատում են մյուս երկրներում, աշխատանքից չեն հեռացնի, կրճատումներ կլինեն միայն ռուսական գրասենյակի աշխատակիցների շրջանում։ Ընդ որում, Սանկտ Պետերբուրգում մնացած ծրագրավորողները, «ամենայն հավանականությամբ, կաշխատեն իրավաբանական այլ անձանց հետ»։ Պետերբուրգի գրասենյակի երեք նախկին աշխատակիցներ հաստատել են, որ ռուսաստանցի որևէ աշխատակցի ռելոկացիա չեն առաջարկել։

RTVI-ի զրուցակիցները նաև նշում են, որ Dell-ում քննարկում են, թե ինչպես կլուծեն հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները՝ Ռուսաստանից հեռանալուց հետո։ «Աշխատակիցներին վճարում են ութակի աշխատավարձ, իսկ բարձր մակարդակի մասնագետներին՝ իննակի։ Բացի այդ, աշխատակիցներին անվճար տալիս են տեխնիկա (նոութբուքեր, մոնիտորներ), ոմանց վճարում պարգևավճար, ինչպես նաև մինչև 2022 թվականի տարեվերջ թողնում աշխատակիցների ընտանիքների բժշկական ապահովագրությունը»,- CNews-ին պատմել է աղբյուրը։

Եյլի համալսարանի հաշվարկներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ավելի քան 1000 ընկերություն հեռացել կամ կրճատել է իր ներկայությունը Ռուսաստանում։ Օգոստոսի 22-ին էլ Storytel աուդիոգրքերի ծառայությունն էր հայտարարել Ռուսաստանից վերջնական հեռանալու մասին։

Լուսանկարը՝ forbes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter