HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Տիգրան Բալայանը բարկացրել է նախարար Նալբանդյանին

Արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանին խիստ զայրացրել է իր մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պահվածքը:

Բանն այն է, որ Տիգրան Բալայանը մամուլով մեսիջներ է տպագրել տալիս իր կարիերայի առաջընթացի մասին: Ամիսներ առաջ նա շրջանառության մեջ դրեց, թե իրեն պատրաստվում են պատգամավոր դարձնել ՀՀԿ համամասնական ցուցակով, սակայն ցուցակները կազմելուց հետո հայտնի դարձավ, որ նման բան գոյություն չունի:

Վերջին օրերին էլ Բալայանը շրջանառության մեջ է դրել իր' Բելգիայում Հայաստանի դեսպան դառնալու հեռանկարը: ԱԳՆ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Էդիկ Նալբանդյանին հունից հանել են Բալայանի ձեռամբ շրջանառության մեջ դրված լուրերը: Նախարարը խիստ դիտողություն է արել մամլո խոսնակին' պահանջելով հստակեցնել իր ցանկությունները, և զգուշացրել է' եթե իրեն չի բավարարում մամլո խոսնակի պաշտոնը, դուրս գալ և զբաղվել նախընտրած գործով և ոչ թե ստահոդ լուրեր տարածելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter