HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը:

«Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղաղ վիճակում, հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի՝ 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter