HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն».Արմեն Երիցյանը բջջայինով հարվածե՞լ է Արթուր Բաղդասարյանին

Թերթի տեղեկություններով, օրերս բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում: ԱԽՔ քարտուղարը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից' դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Մասնավորապես' նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը «քցել» է իրենց և ոչինչ չի արել ՕԵԿ-ի շռնդալից մուտքը խորհրդարան ապահովելու համար:

Բաղդասարյանը մի քանի հոգու ներկայությամբ նկատել է, թե այդ հինգ տոկոսը իրենք կարող էին հավաքել հենց միայն իր հրապարակային ելույթների հաշվին, խոսակցության ընթացքում Բաղդասարյանն այնքան է ոգևորվել, որ որոշել է հայհոյել Սերժ Սարգսյանին' միաժամանակ ընդգծելով, որ նա «քցող» է:

Սերժ Սարգսյանին հայհոյելու պահին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին: Թերթին մնում է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների ֆոնին հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ՕԵԿ-ը ցույց տվեց, որ ինքը բարոյական ուժ է: Բաղդասարյանի' Սարգսյանին հայհոյելու կտրվածքով այս միջադեպն այնքան խոսուն է, որ բոլոր մեկնաբանություններն ավելորդ են դառնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter